Այսօր ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլիի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1975թ. հունիսի 4-ին` Լոս-Անջելեսում: Արժանացել է «Օսկար» մրցանակի, ինչպես նաև «Ոսկե Գլոբուս» (3 անգամ) և ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակի (2 անգամ)։ 2014 թվականին ստացել է Ջին Հերշոլտի անվան մրցանակ։
Զբաղվում է բարեգործությամբ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է։ Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերոսանուհիների՝ Forbes ամսագրի կազմած ցանկում ընդգրկվել է 2009, 2011 և 2013 թթ.։ Բազմիցս անվանվել է աշխարհի ամենագեղեցիկ կին և մշտապես գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում։
Անջելինա Ջոլին ներկայումս ապրում է դերասան Բրեդ Փիթի հետ։ Նրանք դաստիարակում են իրենց վեց երեխաներին, որոնցից երեքն իրենց կենսաբանական երեխաներն են, երեքը՝ որդեգրված։
7 տարեկան հասակում Ջոլին փոքրիկ դեր է կատարում «Ելք իրավիճակից» (1982) ֆիլմում, որի սցենարի համահեղինակն ու դերակատարներից մեկն իր հայրն էր։ 16 տարեկանում Ջոլին մասնակցում է բազմաթիվ լսումների, սակայն նրան դեր չեն տալի՝ հաճախ պատճառաբանելով, թե աղջիկը «չափազանց մռայլ» է։
Ջոլին՝ որպես մոդել, սկսել է աշխատել դեռ 14 տարեկան հասակում։ Աշխատել է Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Լոնդոնում։ Բացի այդ՝ նա նկարահանվում է նաև երաժշտական մի շարք տեսահոլովակներում, այդ թվում՝ Լենի Կրավիցի «Stand By My Woman» (1991), Meat Loaf-ի «Rock’n’Roll Dreams Come Through» (1993), The Lemonheads-ի «It’s About Time» (1993) և այլն, որից հետո 16 տարեկան հասակում վերադառնում է թատրոն։ Մոտավորապես այդ ժամանակ էլ նրա եղբայրը՝ Ջեյմս Հեյվենը, սկսում է հաճախել կինոդպրոց (USC School of Cinematic Arts)։ Անջելինան խաղացել է եղբոր ուսանողական 5 բեմադրություններում։
Following a supporting role in the independent film Առանց վկաների (1995) ֆիլմում երկրորդական դերից հետո Ջոլին նկարահանվում է իր առաջին հոլիվուդյան ֆիլմում՝ կատարելով Քեյթ Լիբիի դերը Կոդահենները (1995) ֆիլմում։ The New York Times թերթը գրում է. “Քեյթը (Անջելինա Ջոլի) առանձնանում է։ Դա այն պատճառով է, որ նա իր հետ նկարահանվողներից ավելի բարկացկոտ է մռայլվում, և նա այն եզակի կին կոդահենն է, ով իր ստեղնաշարի առաջ կենտրոնացած նստում է կիսաթափանցիկ վերնազգեստով։ Ֆիլմի բյուջետային ցուցադրությունը ձախողվեց, սակայն այն մեծ ճանաչում գտավ տեսաերիզի թողարկումից հետո: Այս ֆիլմի նկարահանման ժամանակ Ջոլին ծանոթանում է բրիտանացի դերասան Ձոնի Լի Միլլերի հետ, ով մեկ տարի անց դառնում է Ջոլիի առաջին ամուսինը։