Ինչ է պետք գեղեցիկ և խնամված ոտքեր ունենալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրվա ընթացքում մեր ոտքերը մեծ ծանրաբեռնվածություն են կրում և ունեն խնամքի կարիք` հատկապես բարձրակրունկներով երկար քայլելուց հետո:

Ոտքերի հոգնածությունը հանգստացնելու և արյան շրջանառությունը կարգավորելու համար օգտագործեք  դեղաբույսերից պատրաստված եփուկներ ու թուրմեր: Օգտակար է օգտագործել նաև տարբեր տեսակի յուղեր կամ դրանց խառնուրդները:

Որպես մաքրող և թարմացնող լոգանք կարող եք օգտագործել հետևյալ տարբերակը.

3 լ եռացրած ջրի մեջ լուծեք 1 բուռ կերակրի աղ, 1 ճաշի գդալ կերակրի սոդա: Այս խառնուրդով 20-30 րոպե ընդունեք ոտքերի լոգանք:

Ոտքերը պահանջում են ամենօրյա խնամք։ Անհրաժեշտ է ամեն շաբաթ հեռացնել ոտնաթաթի մահացած մաշկի շերտը։ Դրա համար պետք է ոտնաթաթին քսել հատուկ սկրաբ, լավ մերսել։ Որպեսզի կրունկները փայլեն եւ առողջ տեսք ունենան, ոտքերը թրջելուց, լվանալուց հետո անհրաժեշտ է քսել սնուցող կամ խոնավացնող քսուք։ Իսկ որպեսզի ոտնաթաթերը փափուկ եւ նուրբ լինեն, ցնցուղվելուց հետո խորհուրդ է տրվում ամբողջ թաթը օդակաձև շարժումներով մերսել պեմզայով կամ հատուկ քերիչով։

Այս դեպքում եւս կարելի է օգտագործել հատուկ սկրաբ եւ լվանալ տաք ջրով։
Որպեսզի կոշիկը չհարի, չանհանգստացնի նույնիսկ ամենաշոգ օրերին եւ որպեսզի ցանկացած իրավիճակում ձեզ ավելի վստահ զգաք, օգտագործեք ոտքերի համար նախատեսված հատուկ դեզոդորանտներ, քսուքներ եւ գելեր։ Դրանցով ամեն օր պետք է պատել մաքուր եւ չոր ոտնաթաթերը։ Եթե ոտքերը շատ են քրտնում, խորհուրդ է տրվում աղալ կաղնու կեղևը և դրանով պատել ոտնաթաթերը կոշիկները հագնելուց առաջ։




Լրահոս