
Լուսանկարն արվել է Երեւանի Իսակովի պողոտայում: Չնայած մեքենան այնպիսի հարված էր ստացել, որ թվում էր՝ ուր որ է “կփլվի”, այնուամենայնիվ, վարորդն այնքան արագ էր սլանում, որ առաջացրել էր շատերի զարմանքը: Գուցե կարծում էր, թե “Կոկա կոլա”-ի ամանորյա գովազդի ճեպընթացն է վարում: