Նոյեմբերի 16-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կմեկնարկի մինչև 23 տարեկան ձյուդոիստների Եվրոպայի առաջնությունը: Մեր երկիրը երիտասարդական այդ ստուգատեսում կներկայացնեն չորս մարզիկներ: Հայաստանից տատամի կելնեն երևանցի Գրիգոր Իվանյանը / 60 կգ /, վանաձորցիներ Գոռ Հարությունյանը, Տիգրան Վարոսյանը /երկուսն էլ ` 66 կգ / և գյումրեցի Արտյոմ Բաղդասարյանը / 81 կգ /: Թիմը մեկնելուց առաջ 12 –օրյա ուսումնամարզական հավաք անցկացրեց ՌԴ -ի Արմավիր քաղաքում:
Նշենք, որ անցյալ տարի համանուն մրցաշարում հայաստանցի Արտյոմ Բաղդասարյանը գրավել էր երկրորդ տեղը:
ՀԱՕԿ –ի լրատվության բաժին