«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը դեռ 2012թ գրել էր, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր մոտ աշխատանքի է ընդունել բարեկամ-հարազատներին եւ նրանց միջոցով շահավետ կառավարում է իրեն վստահված գերատեսչությունը: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Արտեմ Ասատրյանն իր աներոջը` Լեւոն Պետրոսյանին «տեղավորել» է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետազոտությունների ազգային ինստիտուտում` աշխատանքի եւ զբաղվածության բաժնի պետի պաշտոնում:
Նշված նախարարության աշխատակիցների խոսքերով՝ բոլոր ՊՈԱԿ-ների ստուգումներն անպայման հանձնարարվում է նախարարի աներոջը: Երկու օր է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է այս հարցի հետ կապված պարզաբանում ստանալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական բաժնից, սակայն ապարդյուն: Իսկ այն հանգամանքը, որ նախարարներն իրենց վստահված գերատեսչություններին որպես մասնավոր ընկերության են վերաբերվում, նորություն չէ, բայց պարզվում է՝ այս նախարարությունն ընտանեկան կապալի է վերածվել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում”