«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևան-Սևան մայրուղու «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածում տեղադրված «Արձագանք» պղնձաձույլ արձանը (հեղինակ Խաչատուր Հակոբյան) թալանվում է օր օրի: 2010 թվականին սկսվեց արձանը մասնատելու գործընթացը: Հանկարծ հայտնաբերվեց, որ գողացվել են «ոտքերի ծայրերի» և աջ ձեռքի արմունկի հատվածները: 2012 թվականին անհետացել է աջ ձեռքը: Օրերս կատարված վերջին լուսանկարում արձանը պատող պղնձե շերտի մոտ 60 տոկոսն այլևս չկա: Ու երբեմնի նրբագեղ, բովանդակալից ու գեղեցիկ արձանը ներկայումս վեր է ածվել այլանդակ մի շինվածքի, որը միայն տհաճություն է պատճառում այն տեսնողնեփն:
Նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արձանի պղնձե «պատյանը» հատված առ հատված պոկելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա՝ «բալգարկաներ», օդաճնշիչներով աքցաններ և այլն, իսկ եթե սովորական ձեռքի գործիքներ են օգտագործվում, ինչպես, օրինակ, մուրճ ու «զուբիլ», ապա նույնիսկ փոքր կտոր պոկելու համար մեծ ժամանակ է անհրաժեշտ լինելու:
Այլ կերպ ասած՝ արձանի վրայից պղնձի կտորները աննկատ պոկելու հնարավորռթյուն չկա. նախ Երևան-Սևան մայրռղին է բավականաչափ ծանրաբեռնված օրվա բոլոր ժամերին, և երկրորդ հեշտությամբ պոկել տեղ-տեղ մինչև 5-6 միլիմետր հաստություն ունեցող պղինձը հնարավոր չէ: Դա հնարավոր է միայն բոլորիս լիակատար անտարբերության, համատարած անպատժելիության, իրավապահ մարմինների անգործունակության պայմաններում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։