Պատգամավորի վեց թեկնածուներից նախընտրական հիմնադրամ է բացել միայն հինգը.ԿԸՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը ` 20.10.2012թ.-13.11.2012թ. ժամանակահատվածի համար: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ գրանցված 6 թեկնածուներից նախընտրական հիմնադրամներ են բացել և հայտարարագրեր են ներկայացրել 5-ը: Նախընտրական հիմնադրամ չի բացել թիվ 1 ընտրատարածքում գրանցված ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Պետրոսյան Էդուարդը: 
Արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ սահմանվել է 2012թ. դեկտեմբերի 9-ին Երանոս համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Քանի որ Երանոս համայնքի արտահերթ ընտրությունների համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը փոքր է 3-ից, հետևաբար յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն իրականացվել է այնպես, որ նույն տեղամասային ընտրական հանձնաժողովում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները միաժամանակ չզբաղեցնեն կառավարության կազմավորմանը մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչները:




Լրահոս