Գազալցակայաններում պարբերաբար հնչող պայթյունները` օգտակար նորամուծության առիթ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը վարորդներից տեղեկություններ է ստանում այն մասին, որ շատ գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելուց առաջ գազալցակայանի աշխատակիցներն արդեն վարորդներից պահանջում են ցույց տալ գազի բալոնի փաստաթղթերը, այնուհետեւ լիցքավորողներն իրենք անձամբ են ստուգում ավտոմեքենայի գազի բալոնների վիճակը եւ ամեն ինչ կարգին լինելու դեպքում նոր միայն լիցքավորում են: Ըստ վարորդների՝ արդեն պարբերաբար կարելի է ականատես լինել դեպքերի, երբ գազալցակայանում հրաժարվում են լիցքավորել այն ավտոմեքենաները, որոնց գազի բալոնները կասկածելի վիճակում են:

Գազալցակայանների աշխատակիցները վարորդներին տեղեկացնում են, որ իրենց խիստ հրահանգված է անսարք վիճակում եւ փորձաքննության չանցած գազի բալոնները չլիցքավորել: Հասկանալի է, որ այս օգտակար նորամուծության առիթը գազալցակայաններում պարբերաբար հնչող պայթյուններն են: Միայն մայիսին գազալցակայաններում պայթյունի չորս դեպք է արձանագրվել, որոնց հետեւանքով զոհվել է չորս մարդ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս