«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՕԵԿ-ը երեք օր առաջ հայտարարություն տարածեց, որով քաղաքական ուժերին հորդորում էր միասնական քաղաքական օրակարգ ձեւավորել: «Ժողովուրդ»-ը ՀՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերից փորձեց պարզել, թե արդյոք իրենք պատրաստվում են ՕԵԿ-ի հայտարարությունն իրենց խմբակցություններում քննարկել: Սակայն խորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները միաբերան պնդում էին, որ հայտարարության հետ ծանոթ չեն եւ չեն քննարկել:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ՕԵԿ-ից առաջարկ չեն ստացել: Իսկ արտախորհրդարանական ուժերից «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «ՕԵԿ-ի հետ ես մատաղ ուտելու անգամ չեմ գնա»:
Երեկ ողջ օրը ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից փորձեցինք պարզել, թե ովքեր են միացել իրենց նախաձեռնությանը, ովքեր են համաձայնել քաղաքական կոնսուլտացիաների մասնակցել, սակայն ապարդյուն, նա մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: