Պանիր արտադրող 18 ընկերություններում հայտնաբերված խախտումների պատճառը սանիտարահիգիենիկ ոչ բավարար վիճակն էր: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության սննդի անվտանգության եւ որակի տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Արարարտյանը: Ներկայում 17 ընկերությունների նկատմամբ կիրառված արգելանքը հանված է՝ հիմք ընդունելով նրանց կողմից բավարար միջոցառումների անցկացումը: Արարատյանը տեղեկացրեց, որ բոլոր ընկերություններում իրականացվել է օգտահանում:
Ա. Արարատյանն ասաց, որ աղիքային ցուպիկի մանրէները կայուն են աղի նկատմամբ: “Չանախ”տեսակի պանիրը չի փաթեթավորվում, այլ մշտապես պահվում է աղաջրի մեջ, ինչն էլ հարուցել է սննդի անվտանգության ծառայության ուշադրությունը: “Լոռի” պանիրը, ի տարբերություն չանախի, փաթեթավորվում է եւ պիտակավորվում, հասունացման երկրորդ փուլն անցկացնում է ստելաժների վրա, հետեւաբար՝ համարվում է քիչ ռիսկային: Ա. Արարարտյանը հերքեց պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի այն հայտարարությունը, թե աղիքային ցուպիկի որոշ չափաքանակ կարող է անվտանգ լինել մարդու համար: Ըստ Ա. Արարատյանի՝ տեխնիկական կանոնակարգերով արգելվում է աղիքային ցոուպիկի մանրէների առտկայություն պանրում: