Վարչապետն առաջարկեց հաշվարկել հակակարկտային կայանների տեղադրման համար անհրաժեշտ գումարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց, որ Հայաստանում տեղադրված է 412 հակակարկտային կայան, իսկ Լեռնային Ղարաբաղում` 72: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ պահանջը 5165 է, սակայն առաջնային անհրաժեշտ է 1021 հակակարկտային կայան:

Նախարարը նաև հավելեց, որ Շիրակում ու Գեղարքունիքում ռադիոլակացիոն կայաններ են պահանջվում: Երիցյանը նաև մանրամասն ներկայացրեց, թե յուրաքանչյուր մարզում քանի կայան կա և որքան է անհրաժեշտ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ պետք է հաշվարկել, թե առաջնային 1021 հակակարտակայանների տեղադրման ֆինանսական միջոցները որքան կկազմեն:




Լրահոս