Ոստիկանության ուժեղացված ջոկատներ են մտցվել Դիարբեքիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արևելքում գտնվող քրդական մայրաքաղաք համարվող Դիարբեքիր քաղաք են մտցվել ուժեղացված ոստիկանության ուժեր, փոխանցվում է ՌԻԱ «Նովոստիի» լրագրողը:

Թուրքիայում հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: Դրանց առաջին անգամ կմասնակցի քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը: Խորհրդարան անցնելու համար կուսակցությունը պետք է հաղթահարի 10%-ի պատնեշը, այս մասին փորձագետների կանխատեսումները տարբերվում են:

Դիարբեքիրի կենտրոնում շատ ոստիկաններ կան: Այսպես Դագ-կապի հրապարակում կանգնած է 3 զրահամեքենա: Գազի փողոցում, որն անցնում է քաղաքի կենտրոնով, կանգնած է ջրցան մեքենա, իսկ Իզզետ Փաշա փողոցում՝ երկու ոստիկանական զրահամեքենա: Ոստիկանները նաև հերթապահում են քաղաքի փողոցներում:

Քաղաքի վրայով ժամանակ առ ժամանակ ռազմական ինքնաթիռներ են թռչում:




Լրահոս