ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր կառավարության նիստում նշեց, որ գյուղատնտեսության համար տարին բարեհաջող է և արդեն իսկ ձեռքբերումներ կան:
Նա նշեց, որ այս պահին տնտեսական աճը կազմում է 4.8%-ը, ինչը մինչև տարեվերջ կաճի։ «Մթերումների առումով ևս խնդիր չենք ունենալու, պտուղ-բանջարեղեն, խաղող և այլն, մթերողները պատրաստ են ընդունելու և մշակելու, որոշակի խնդիրներ կան արտահանումների հետ, որոնք առաջիկայում, համոզված եմ, կկարգավորվեն։ Այս տարի ծիրանի մեծածավալ արտահանում է իրականացվելու»,-հավելեց նա:
Կարապետյանը նաև նշեց, որ այս պահին գյուղատնտեսական շուկայում ամբողջը տեղական ապրանքներ են՝ մրգեր, բանջարեղեն։ Նախարարը նաև հավելեց, որ այս շաբաթ օրվանից կգործի ավանդական դարձած գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: