Ռուսաստանը թույլ չի տա Օդեսայի զարգացումը. Սաակաշվիլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օդեսայի ու Օդեսայի մարզի զարգացումը կփոխի  քաղաքական տրամադրությունները ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև Ռուսաստանում: Նման կարծիք է հայտնել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նորանշանակ մարզպետ Միխայիլ Սաակաշվիլին:

«Օդեսան շատ ռուսների մենտալիտետում, այդ թվում նաև կայսերական նկրտումների ունեցողների մոտ ընկալվում է որպես իրենց պատմական ժառանգության, ռուսական ոգու, «ռուսական աշխարհի» մի մաս: Այս ռուսները չափազանց զգայուն են ամեն ինչի հանդեպ, ինչ տեղի է ունեցել Օդեսայում: Սակայն եթե նրանք տեսնեն օդեսացիների հաջողությունը, այն, թե ինչպես է սկսում զարգանալ տարածաշրջանը, դա մեծ ազդեցություն կունենա հենց Ռուսաստանի վրա: Եվ հենց դրանից են վախենում ռուսները»,- ասել է նա «5-րդ ալիքի» եթերից:




Լրահոս