Վիգեն Քոչարյանը մասնակցել է «Արդարադատությայան մատչելիությունը երեխաների համար Եվրոպայում և այլ տարածաշրջանում» քննարկումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն  Քոչարյանը մասնակցել է Բրյուսելում տեղի ունեցած «Արդարադատությայան մատչելիությունը երեխաների համար Եվրոպայում և այլ տարածաշրջանում»  քաղաքական քննարկումներին։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԵՄ Հիմնարար իրավունքների գործակալության կազմակերպած համաժողովին քննարկվել են անչափահասների իրավունքների պաշպանության արդի հիմնահարցերը, քրեական և քաղաքացիական դատավարության ընթացակարգերին երեխաների ընգրկման  խնդիրները, այդ ոլորտում անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները։

Միջոցառման շրջանակում նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հանդիպումներ  է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ–ի մի շարք ներկայացուցիչների հետ, քննարկվել են  նշված ոլորտներում համագործակցության ամրապնդման հնարավոր ուղիները,  դատաիրավական բարեփոխումների ընթացքում անչափահասների իրավունքների երաշխավորման մեխանիզմների կատարելագործման ուղիները: Առաջիկայում համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել ։

Բրյուսելյան  այցի շրջանակում  նախարարի տեղակալը  նաև աշխատանքային հանդիպումների ընթացքում  ԵՄ արտաքին հարաբերությունների գերատեսչությունում քննարկել է  դատաիրավական բարեփոխումների ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության մի շարք առաջնային և ընթացիկ հարցեր։
                                                                                      

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս