
Նոյեմբերի 13-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ “Մոսկվա” կինոթատրոնում 24-ամյա մի աղջկա պայուսակից գողացել են դրամապանակը՝ 200 հազար դրամով: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1963 թ. ծնված Տիգրան Ս.-ն, որը նույն օրը, ժամը 22.30-ին, ներկայացել է բաժին: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: