Գանայի մայրաքաղաքում բենզալցակայանի պայթյունի արդյունքում 75 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նվազագույնը 75 մարդ է զոհվել Գանայի մայրաքաղաք Աքրայում բենզալցակայանի պայթյունի արդյունքում: Միջադեպի պատճառները պարզաբանվում են:

Գանայի մայրաքաղաքում վերջին օրերին շարունակվում են ուժեղ անձրևները, քաղաքի մեծ մասը հեղեղված է ջրով: Ականատեսները պատմում են, որ պայթյունից առաջ բենզալցակայանում չափազանց շատ մարդիկ են կուտակված եղել՝ փորձելով փրկվել տարերքից:

Պայթյունի շրջանը շրջափակված է ոստիկանության կողմից, դեպքի վայրում աշխատում են հրշեջ մեքենաներ, զոհվածների հստակ թիվը պարզվում է:

Աքրայի որոշ շրջաններ շարունակում են մնալ առանց էլեկտրաամատակարարման, ճանապարհների մեծ մասն արգելափակված է: Մայրաքաղաքի բնակիչները փրկվում են ջրհեղեղից շենքերի տանիքներում:




Լրահոս