ԵՏՄ-ն մնալու է թղթի վրա, անիմաստ է ծախս կատարելը. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության կատարողականը: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկեց այնպես անել, որպեսզի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա լինի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումներին:

Ի պատասխան` Շիրակ Թորոսյանը նշեց, որ հաճախ Նալբանդյանը արտերկրյա այցեր է ունենում: «Այս անգամ նա Մերձավոր Արեւելքում էր»,- նշեց Թորոսյանը:  Փաշինյանն էլ դժգոհեց, որ նախարարի գործողումները միշտ նիստերի օրերին են լինում:

Էդմոն Մարուքյանն էլ  խոսեց բյուջեից ԵՏՄ-ի ծախսերը կրճատելու մասին, քանի որ ԵՏՄ-ն մնալու է թղթի վրա: «ԵՏՄ-ն, միևնույն է, մնալու է թղթի վրա և անիմաստ է պետական բյուջեից որևէ ծախս կատարել այդ կառույցի համար, անիմաստ ծախսեր են անում բյուջեից»,- պարզաբանեց պատգամավորը։ Արտակ Զաքարյանն էլ ասաց, որ ԵՏՄ-ի հետ կապված ծախսերը կրճատելն արդարացված չէ:




Լրահոս