Ռուսաստանն արտահանումից տարեկան 150-170 միլիարդ դոլար է կորցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն արտահանումից տարեկան 150-170 միլիարդ դոլար է կորցնում: Այս մասին միջազգային բանկային կոնգրեսում հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինան, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքերով՝ «հուսալ, որ արտահանումը դուրս կքաշի մեր տնտեսությունը, չարժի»:

Նաբիուլլինան նաև ասել է, որ վաղաժամ է խոսել ճգնաժամային փուլի ավարտի մասին, չնայած նրան, որ ցուցանիշները փորձագետների կանխատեսումներից ավելի լավ են եղել:

Նա նշել է, որ գլխավոր խաղադրույքների չափազանց արագ նվազումը վտանգավոր է բարձր ինֆլյացիոն ակնկալիքների պատճառով: Նման գործողությունները կարող են հանգեցնել արժութային շուկայում անկայունությունների նոր ալիքի, կարծում է ՌԴ ԿԲ ղեկավարը:




Լրահոս