
Նոյեմբերի 13-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Ջրվեժի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Ռոբերտ Խ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա նոյեմբերի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը բացելով՝ 1962 թ. ծնված Սուսաննա Դ.-ի բնակարանից գողացել է 2 սրբապատկեր եւ տարբեր տեսակի կենցաղային իրեր` պատճառելով 150 հազար դրամի նյութական վնաս:
ողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: