Եվրախորհրդարանը պատրաստվում է Եվրամիությանը անդամակցելուն Թուրքիայի պատրաստ լինելու մակարդակի մասին ամենամյա զեկույց հրապարակել: Անկարան ու Բրյուսելը դեռևս համաձայնեցրել են 35 կետից միայն 14-ը, որոնք Թուրքիան պետք է ի կատար ածի «միասնական եվրոպական ընտանիքի համար» անհրաժեշտ պայմանները բավարարելու համար: Եվս 17 դրույթ արգելափակված են մնում, իսկ 4-ի վերաբերյալ բանակցություններ են տարվում, գրում է Взгляд-ը:
Թուրքիան, չսպասելով զեկույցի հրապարակմանը, եվրախորհրդականներին առաջարկել է դրանում մի քանի սկզբունքային շտկումներ մտցնել: ԵՄ հարցերով երկրի նախարար Վոլկան Բոզկըրը այս մասին գրել է ԵԽ ղեկավար Մարտին Շուլցին, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկ Մոգերինիին, ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանին, ինչպես նաև ԵԽ խմբակցության ղեկավարին ուղղված նամակում: Նամակում նա թվարկել է զեկույցում Անկարայի համար անընդունելի կետերը:
«Եթե զեկույցի վերջնական տեքստում լինեն այնպիսի դրույթների, ինչպիսին է ԵԽ 2015 թ ապրիլի 15-ի 1915 թ իրադարձությունների վերաբերյալ որոշումը, կոչ` բացառել Քրդստանի աշխատավոր կուսակցությանը ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, ապա նման զեկույցն Անկարայի համար անընդունելի կլինի»,- նախազգուշացրել է Բոզկըրը: