Ազգային Ժողովի էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիլկոլ Փաշինյանը խորհրդարանի նիստի ընթացքում այսօր՝ նոյեմբերի 15-ին, սահմանված կարգով հրապարակեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի դեմ քաղաքացի, ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի ուղղված դիմումի վերաբերյալ որոշումը:
“Դիմողի կամքին հակառակ թղթե պաստառը փախցնելը տվյալ իրավիճակում իրավաչափ քայլ չի եղել, պատգամավորը չի հարգել դիմողի՝ սեփական կարծիքն արտահայտելու մարդու Սահմանադրական իրավունքը եւ թույլ է տվել պատգամավորի էթիկայի կանոնների խախտում: Կանոնակարգի 24 հոդվածով ղեկավարվելով՝ հանձնաժողովը որոշել է՝ թիվ 7 ընտրատարածքից ընտրված պատգամավորը խախտել է օրենքը”,- ասաց Ն. Փաշինյանը։
Հիշեցնենք, որ որոշումը էթիկայի հանձնաժողովն ընդունել էր դեռեւս հոկտեմբերի 31-ին, սակայն խորհրդարանի Կանոնակարգ օրենքի համաձայն, հանձնաժողովի որոշումն ամբողջությամբ ընթերցվում է ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում: