
Մեծ Բրիտանիայում հավը, որին Քերոլ Վորդերման են կոչել՝ ի պատիվ բրիտանացի հեռուստահաղորդավարի, տարբերում է խաղաթղթերի վրա պատկերված թվերը: Նա առանց դժվարության հաշվում է մինչեւ ութը: Նրա 47-ամյա տերը, շատ է զարմացել՝ տեսնելով, թե ինչպես է Քերոլը որոշել խաղաթղթի վրա պատկերված թիվը: Թռչունը նկարին համապատասխան կոնկրետ թվով կտուցով հարվածներ է հասցրել քարտին: