
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը դուրս մնաց Ռուսատանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնությունից։
Երկրորդ շրջանի պատասխան պարտիայում Դանիելյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց հնդիկ Հարիկա Դրոնովալիի հետ։ Նոյեմբերի 14-ին կայացած առաջին պարտիայում հնդիկ շախմատիստը հաղթանակ էր տարել։ Հիշեցնենք, որ Լիլիթ Մկրտչյանի ու Նադեժդա Կոսինցեւայի միջեւ դասական երկու պարտիաներից հետո հաշիվը հավասար է՝ 1։1։ Այս զույգում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում։