Արծվիկ Մինասյանը դեմ քվեարկեց բյուջեի կատարման հաշվետվությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու ու այն քառօրյա նիստերի օրակարգ ներառելու մասին  հարցը:

Քննարկմանը ներկա էին նաև Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը և հանձնաժողովի անդամները: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ դեմ է քվեարկելու նախագծին և դժգոհեց ոչ բավարար տեղեկատվություն ներկայացնելու համար: Նա նաև նշեց, որ 2014-ի համար եղած կանխատեսումները չեն ապահովվել:

Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց 4 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:




Լրահոս