
Նիժեգորոդսկի շրջանի 41-ամյա բնակչուհին «Անտիխրիստի կրոն» աղանդից հաղորդագրություն է ստացել, որտեղ ասվում է, որ պետք է սպանի իր երեխային հոգու մաքրման նպատակով: Մայրը առանց մտածելու երեխային հանել է անկողնուց, դրել պայուսակի մեջ եւ տարել լճի մոտ: Այնտեղ կացնով մի քանի անգամ հարվածել է երեխայի գլխին եւ քցել ջրի մեջ: Թաքցնելով կացինը՝ վերադարձել է տուն եւ քնել: Պարզվել է, որ երեխայի մայրն այդ աղանդի ուսուցիչներից է եւ բոլոր հարցերում լսում է նրանց: