Ռուսական МиГ-29 կործանիչը կործանվել է «Աշուլուկ» հրաձգարանի շրջանում՝ ուսումնավարժական թռիչք կատարելու ժամանակ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ուսումնավարժական թռիչքի ժամանակ «Աշուլուկ» հրաձգարանի շրջանում վթարի է ենթարկվել МиГ-29-ը, երկու օդաչուներն էլ կատապուլտացվել են»,- հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության վարչությունից:
Նրա խոսքերով՝ օդաչուների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
Կործանիչի անկման վայրում ավերածություններ չկան: