ՆԱՏՕ-ի փորձագետները գնահատում են Հայաստանի ԶՈՒ բարեփոխումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ռազմակրթական բարեփոխումներին օժանդակող ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձեւավորված միջազգային փորձագիտական խումբը ս. թ. նոյեմբերի 11-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով գտնվում էր Հայաստանի Հանրապետությունում:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե աշխատանքային այցի առաջին օրը, պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, փորձագիտական խմբի անդամները հանդիպել են ռազմակրթական բարեփոխումների հարցերով զբաղվող պաշտպանության նախարարության ,աշխատանքային խմբիե անդամներին: Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմակրթական բարեփոխումներում ՀՀ ԶՈՒ-երի գրանցած առաջընթացին եւ հետագա անելիքներին առնչվող հարցեր:
Փորձագիտական խմբի անդամներն այցելել են նաեւ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոն, որի  ունկնդիրների համար հանդես են եկել ,Կրտսեր շտաբային սպաների գործառույթներըե խորագրով դասախոսություններով:
Այցի ընթացքում փորձագիտական խումբը այցելել է նաեւ ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոց, որտեղ կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել են ՀՀ ԶՈւ արհեստավարժ ենթասպայական եւ սերժանտական կազմի պատրաստության ուսումնական ծրագրի մշակման հարցեր:
Նոյեմբերի 15-ին միջազգային փորձագետներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Հանդիպման ժամանակ փորձագետները ներկայացրել են իրենց եզրակացությունները եւ առաջարկությունները ՀՀ ռազմակրթական բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ, նախարարի առաջին տեղակալի հետ նախանշվել են ռազմակրթական բարեփոխումների միջազգային խորհրդատվական օժանդակության հետագա ուղիները:




Լրահոս