ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ օրերս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախագահական նստավայրում քննարկել են իրենց կոալիցիոն նախկին գործընկերոջ՝ ԲՀԿ-ի անհասկանալի պահվածքը: ԱԺ նախագահն այդ հանդիպման ընթացքում կրկնել է իր կարծիքը, որ ԲՀԿ-ն ամեն դեպքում կսատարի Սերժ Սարգսյանին, ինչին ի պատասխան՝ Ս. Սարգսյանն ասել է, որ պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման: Փորձեցինք տեղեկությունը ճշտել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից, որն ասաց. «Այդ հանդիպումները կարող են բազմաթիվ լինել: Մեր սկզբունքը հետեւյալն է. մենք հայտարարել ենք, որ եթե մեր ծրագիրը համահունչ է, կարող են համագործակցել մեզ հետ, որեւէ խնդիր չունենք: Հատուկ ԲՀԿ-ի հարց մենք չենք քննարկում»:




Լրահոս