Ստվերից մեծ ծավալներ են հայտնաբերել և դուրս բերել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` անդրադառնալով ստվերի դեմ պայքարի արդյունավետությանը:
Լրագրողի այն հարցին, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորներից հետո՞ են հավաքագրումներն ավելացել, նա նշեց. «Գնահատեք երևույթը, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց հետո ինքը ցանկություն հայտնեց դառնալ այդ դժվարին խաղի մասնակից: 31 մլրդ՝ 3 ամսում միայն ինքնահայտարարագրման միջոցով: 31 մլրդ նաև մեր նախարարության, կառավարության նաև մյուս գերատեսչությունների վարչարարական գործիքների կիրառման շնորհիվ մենք 3-4 ամսում 31 մլրդ միայն տնտեսվարողների կողմից ինքնուրույն հայտարարագրումների միջոցով և մեր վարչարարության հաշվին ունեցանք լրացուցիչ մուտքեր, դա քի՞չ է»:
Այն հարցին՝ այսինքն, ավելի արդյունավետ եք գնահատում Հովիկ Աբրահամյանի՞ աշխատանքը, քան Տիգրան Սարգսյանինն էր, պատասխանեց. «Դա արդեն ես չպիտի գնահատեմ, ես իրավունք չունեմ` գնահատեմ»:
Իսկ այն դիտարկմանը, որ Արժույթի միջազգային հիմնադրամն ասում է՝ ձեր խաղի կանոնները պետք է փոխեք՝ Գագիկ Խաչատրյանը նշեց. «Բա մենք էլ ենք ասում: ԱՄՀ-ն մեր հետ աշխատում է,մենք նրա հիմնական «պարտյորն» ենք: Կառավարությունն էլ է անհանգստացած, մտահոգված»: