Հայտնաբերվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, որը հետախուզվում էր խուլիգանության եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով հարուցված քրեական գործով: Նա կարճ ժամանակ ոստիկանությունում անցկացնելուց հետո արագ ազատ է արձակվել. որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Նկատենք, որ նման մեղմ խափանման միջոց է կիրառվել այն դեպքում, երբ Սպարտակը տարիներ առաջ Գյումրու կենտրոնում փոխհրաձգությունից հետո կրկին հայտնվել էր հետախուզման մեջ, դատապարտվել 1,5 տարվա ազատազրկման, բայց վաղաժամկետ ազատ արձակվել: Եւ ահա, 5 տարի անց կրկին հայտնվեց զինված «ռազբորկայի» կիզակետում: Համեմատության համար նշենք, որ ավելի քան մեկ տարի է՝ կալանքի տակ է գտնվում ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Երեկ էլ վերաքննիչ դատարանը հերթական անգամ մերժել է նրան ստորագրությամբ ազատ արձակելու միջնորդությունը: Ու սա այն դեպքում, երբ Տ. Առաքելյանը նախկինում դատապարտված չի եղել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ