Վաղը Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվելու է «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Վերջին դատական նիստը, որ նշանակված էր հոկտեմբերի 2-ին, տեղի չէր ունեցել, քանի որ դատավոր Արմեն Խաչատրյանը վատառողջ էր եւ աշխատանքի չէր ներկայացել: Եւ ահա, ավելի քան մեկ ամիս անց դատավարությունը վերսկսվում է. Սուրենյանցին մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ խարդախությամբ Գ. Ղասաբյանից 508 հազար դրամ գումար վերցնելու եւ դրան տիրանալու համար:
ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՄԲ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ