Նախօրեին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել Արագածոտնի մարզի Ուշի համայնքի բնակիչը, որին սիբիրախտի կասկածանքով տեղափոխել էին հիվանդանոց: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ բժշկական եզրակացության մեջ գրված է, թե իր մոտ այդ հիվանդության մաշկային տեսակն է: «Բայց ես դրա հետ համաձայն չեմ: Եզրակացության մեջ գրված է, թե ընկույզի չափ է, ախր ո՛չ դող եմ ունեցել, ո՛չ էլ ջերմություն: Բացի այդ, վերքը շատ փոքր չափի էր, ոչ թե ընկույզի: Ես նույնիսկ մսեղիքի հետ չեմ շփվել: Այս ամենից հետո նույնիսկ ամաչում եմ մարդկանց աչքերին նայել»,-վրդովված նկատեց նա: Հետաքրքիր է, թե ինչու են հիվանդանոցում ճոխացրել քաղաքացու չեղած հիվանդությունը:
ՃՈԽԱՑՐԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ