ՆՈՐ ԱՏԵՆԱՊԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի՝ ԱԺ-ում ծանրաբեռնվածության պատճառով կուսակցության կառավարումը վարչության որոշմամբ դրվել է ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի վրա: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Եղիազարյանը նշեց, որ կուսակցության ղեկավարումը կիրականացնի մինչեւ համագումարը: Ըստ նրա, սակայն, համագումարը տեղի կունենա նախագահական ընտրություններից հետո: Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՍԴՀԿ անվան տակ հանդես է գալիս նաեւ այլ միավորում Գեւորգ Պերկուպերկյանի գլխավորությամբ: Նրանք Հանրապետության փողոցում նաեւ գրասենյակ են բացել եւ օգտագործում են ՍԴՀԿ դրոշն ու զինանշանը: Գուրգեն Եղիազարյանին հարցրինք՝ ի վերջո, նրանցից ով է իսկական Հնչակյանը: «Իսկական Հնչակյանը նրանք են, ովքեր պայքարում են բռնապետության դեմ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է իրենց դրոշն ու զինանշանը օգտագործելուն, ապա նշեց. «Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին: Ընդամենը ասեմ, որ այդ համահնչակյան կուսակցությունը ՀՀ-ում գործելու իրավունք չունի, քանի որ Հայաստանում գրանցված չէ»: Ի դեպ, Լյուդմիլա Սարգսյան-Գեւորգ Պերկուպերկյան վեճը դեռեւս շարունակվում է, եւ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատավարությունը:




Լրահոս