ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում իրենք ԱԺ միջխորհրդարանական պատվիրակություններում ու բարեկամական խմբերում Ալեքսանդր Արզումանյանի ու Խաչիկ Քոքոբելյանի փոխարեն ներկայացնելու են «Ժառանգության» անդամներին: Բանն այն է, որ «Ժառանգության» ցուցակով պատգամավոր դարձած ԱԴԿ-ականները հայտարարել են, որ ԱԺ-ում չեն ներկայացնում «Ժառանգություն»-ը: Ինչպե՞ս է մեկնաբանում իրավիճակը ԱԴԿ-ն: Մեր հարցին Ալեքսանդր Արզումանյանը հրաժարվեց խատասխանել. «Ես չեմ մեկնաբանում, քանի որ նոր եմ վերադարձել Իռլանդիայից ու միանգամից եկել ԱԺ: Չեմ ցանկանում որեւէ բան խոսել»:
ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ