Բրազիլիայի Սենատն արդեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը, բայց դեռ գործընթաց կա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Մնում է Ներկայացուղիչների պալատը ընդունի, որից հետո նախագահը հաստատի և դա կլինի արդեն ամբողջական», – նշեց նա:
Այն դիտարկմանը, թե ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, թե գործընթացն արդեն ավարտված է, Քոչարյանը նշեց, թե Սենատի մասով է ավարտված: