ԵՏՄ-ից ստացվող մաքսային վճարները սպասվածից քիչ են լինելու. Ֆինանսների նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԵՏՄ-ից ստացվելիք գումարներն ավելի քիչ են լինելու, քան սպասվում էր: Հայտնի է, որ ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցությունից մեր երկիրը պետք է ստանար 1,13 տոկոս մաքսային վճարներ, որը կազմելու էր 350 մլն դոլար: Նախարարը նշեց, որ այդ թիվը կարող է չապահովվել:

«Բնական է` չի էլ կարող ավելանալ, որովհետև տեսնում եք Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները, տնտեսական ցուցիչների վատացման տենդենց կա և այդ դեպքում չի կարող ավելանալ», – հայտնեց նա:

Թե մոտավորապես որքան գումար է ակնկալվում, նախարարը դժվարացավ պատասխանել: «Մի բան կարող եմ ասել, որ հինգ տարվա կտրվածքով դրանք այնքան են, ինչ-որ անցյալ տարի` մի քիչ ավել: ԵՏՄ-ի բոլոր երկրներում տնտեսական բոլոր ցուցիչները նվազում են: Ընդհանուր նաև Եվրոպական երկրներում վալյուտային արժեզրկման հետ կապված խնդիրներ կան: Իսկ Հայաստանի տնտեսությունը զգայուն է և կապ ունի նաև Ռուսաստանի տնտեսության հետ», – հավելեց նա:




Լրահոս