
«2008թ. ես դեռ հայտարարել եմ, որ Սերժ Սարգսյանի երկու ժամկետների ընթացքում «Օրինաց երկիր»-ը պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:
Անշուշտ, բոլորս ենք հիշում, որ Արթուր Բաղդասարյանը տարիներ շարունակ երազել է դառնալ ՀՀ նախագահ: Նա այնպիսի պաթոսով էր խոսում իր ծրագրերի մասին, որ մարդիկ անկեղծորեն հույս էին կապում, թե Բաղդասարյանը կարող է լինել Հայաստանի փրկիչը: Բայց հայտնի է, որ իրադարձություններն այնքան էլ լավ ընթացք չունեցան հատկապես 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ, դրա համար էլ Արթուր Բաղդասարյանն արդեն համակերպվել է այն մտքին, որ իր համար ամենաբարձրը լինելու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: