Կատալոնական «Բարսելոնա»-ն փորձելու է ձեռք բերել «Սան Խուան» ակումբի 17-ամյա պաշտպան Կարլոս Գավինոյին:
Ֆուտբոլիստն այժմ համարվում է Իսպանիայի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը: Նրան նույնիսկ համեմատում են «Բարսելոնա»-ի պաշտպան Կառլես Պույոլի հետ, ով կարիերան ավարտել է անցած տարի:
Գավինոյին ցանկանում են ձեռք բերել նաեւ «Սևիլիա»-ն և «Բետիս»-ը: