
««Ազգային միաբանություն»-ը հարկադրված կլինի ինտերնետում հատուկ կայքէջ բացել «ովքեր են Արտաշես Գեղամյանին քննադատում» խորագրով:
Իհարկե լավ է, որ «Ազգային միաբանություն» կուսակցության անդամների մոտ նորագույն տեխնոլոգիաների կիրառման, այդ մեթոդներով արդիականացման խնդիր է դրված, ու լուծում են գտնում: Այս առիթով մի առաջարկություն ԱՄԿ-ին. կարելի է բացել ինտերնետային կայք ոչ թե «ովքեր են Արտաշես Գեղամյանին քննադատում» խորագրով, այլ «ովքեր չեն քննադատում»: Սա առավել տրամաբանական կլինի, քանի որ դհոլի հայտնի պատմությունից հետո Հայաստանում դժվար թե գտնվեն մեծ թվով մարդիկ, որոնք հավատում են Արտաշես Գեղամյանին կամ հույս են կապում նրա հետ: Բոլորին է հայտնի՝ Գեղամյանին չքննադատելը գրեթե անհնար է: