Իտալական «Նապոլի»-ն որպես ակումբի գլխավոր մարզչի թեկնածու դիտարկում է Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Չեզարե Պրանդելիի տարբերակը: Ինչպես հայտնի է` իտալական ակումբի գլխավոր մարզիչը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», հայտնում է Football Italia-ն:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ իտալական ակումբն առաջարկ էր արել իսպանական «Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին, սակայն մասնագետը մերժել էր այն:
Իտալիայի հավաքականի հետ Պրանդելին դարձել է Եվրո-2012-ի արծաթե և Կոնֆեդերացիաների գավաթ-2013-ի բրոնզե մեդալակիր: