«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, ՀՀԿ-ական Գառնիկ Բադալյանն այն եզակի պաշտոնյաներից է, որը մեկ տասնամյակից ավել՝ 12 տարի, նույն պաշտոնն է զբաղեցնում: Էկոնոմիկայի նախարարությունում նույնիսկ կատակում են, որ 65-ամյա փոխնախարարը դարձել է նախարարության անբաժանելի մասնիկը: Բայց նախարարությունում շրջանառվող լուրերի համաձայն՝ օրվա երկրորդ կեսին Գառնիկ Բադալյանին հաճախ կարելի է տեսնել «քեֆը լավ» վիճակում:
Նախարարությունում կատակում են, թե նրա աշխատանքային ժամը մինչեւ 15:00-ն է, դրանից հետո նա այլեւս «ազատ» մարդ է: «Ժողովուրդ»-ը զրուցեց Գառնիկ Բադալյանի հետ, ով հարցը լսելուց հետո զայրացած ասաց. «Ի՞նչ զվարճանք, որտե՞ղ զվարճանքով զբաղվեմ: Սուտ են ասում: Բացարձակ սուտ է: Ով նման բաներ է ասում, բերե՛ք մոտս: Ես մինչեւ ժամը 20:00-ն եմ նախարարությունում լինում»: Ի դեպ, Բադալյանի «առանձնահատկություններից» մեկն էլ այն է, որ նա «Վիվառո» բուքմեյքերական ընկերության, «Կովկաս» պանդոկների ցանցի սեփականատերերի մերձավոր ազգականն է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: