Արթուր Հարությունյանը (Պալաչ) պատրաստվում է վերջին գրոհին. նրան խորհուրդ են տվել «հարամել» ընտրությունները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Աբովյանի ընտրություններում առաջադրված Արթուր Հարությունյանը պատրաստվում է վերջին «գրոհին»․ նա հրահանգել է իր թիմակիցներին ընտրությունների օրը` հունիսի 7-ին, վիճաբանել ընտրական հանձնաժողովի անդամների հետ, ընտրակեղծիքների իմիտացիա, աղմուկ բարձրացնել:

Տեսնելով, որ իշխանության թեկնածուի քարոզարշավն անցնում է անաղմուկ, առանց կոնֆլիկտների, Պալաչին խորհուրդ են տվել «հարամել» ընտրություններն ու համատարած ընտրակեղծիքների տպավորություն ստեղծել, որ ցույց տան, թե Գագիկ Ծառուկյանը նույնիսկ հարազատ Աբովյանում մեծ խնդիրներով է իր թեկնածուին անցկացնում: Սակայն քարոզարշավը ցույց տվեց, որ Ծառուկյանի «ֆազենդայում» իր փեսայի կառավարման տարիներին այնքան խնդիրներ են կուտակվել, որ աբովյանցիների մի մասը պատրաստ է անգամ պալաչներին ձայն տալ, միայն թե ծառուկյանական թեկնածուն չանցնի: Այս կարծրատիպը կոտրելու համար Վահագն Գեւորգյանից շատ ջանք է պահանջվելու»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս