
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Master Card ընկերության անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ:
Նա ստացել է ձայների 27%-ը՝ գրեթե կրկնակի գերազանցելով ֆրանսիացի Զինեդին Զիդանին (12%): Երրորդ տեղում է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 11 %։ Հաջորդ հորիզոնականներում են բրազիլացի Ռոնալդոն (7 %), անգլիացի Դեւիդ Բեքհեմը (4 %)։
Մեսիի հավաքած ձայների մեծ մասը 55 տարեկանից բարձր երկրպագուներից է (33 %):