Ալավերդիում լարված մթնոլորտ է. Էդուարդ Շարմազանովը «գործուղվել» է` կրքերը հանդարտեցնելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ալավերդի քաղաքում այս օրերին լարված մթնոլորտ է, որի պատճառը կիրակի օրը կայանալիք քաղաքապետի ընտրություններն են: Նշենք, որ Ալավերդու քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածուները երկուսն են`  Արթուր Աբգարյան եւ Կարեն Փարեմուզյան: Նրանք երկուսն էլ անկուսակցական են: Արթուր Աբգարյանը «Սթրոնգ Սթոուն Գրուպ» ՍՊԸ տնօրենն է, իսկ մյուս թեկնածուն Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետն է:

Մինչ այժմ ՀՀԿ-ն այդպես էլ չի հայտարարել, թե ում թեկնածությունն է սատարելու, կամ այլ կերպ ասած՝ ով է իշխանական թեկնածուն: Ուշագրավ է, որ առաջադրված թեկնածուները ժամանակին մտերիմ ընկեր եւ բիզնես-գործընկերներ են եղել, սակայն լարվածությունն այն աստիճան է սրվել, որ նրանք այժմ գրեթե թշնամացել են: Կարեն Փարեմուզյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մտերիմներից է, եւ մարզպետը սատարում է նրա թեկնածությունը: Իսկ Արթուր Աբգարյանը Ալավերդիում հայտնի գործարար, Լալվարի քարհանքի սեփականատեր Տարոն Աբգարյանի եղբայրն է՝ կրկին իշխանական լուրջ կապերով: Մեր տեղեկություններով՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այս օրերին «գործուղվել» է Ալավերդի` տեղում կրքերը հանդարտեցնելու համար»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս