Ղրիմի Քաղխորհրդի պատգամավորներն աշխատանքից ազատել են հանրապետության զբոսաշրջության նախարար Ելենա Յուրչենկոյին՝ 2015 թ զբոսաշրջային սեզոնին գերատեսչության նախապատրաստումը ոչ բավարար ճանաչելով:
Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ զբոսաշրջության նախարարի փոփոխությունն անհրաժեշտ էր նախարարությանը նոր խթան հաղորդելու համար:
Գերատեսչության նոր ղեկավար է նշանակվել Սերգեյ Ստելբիցկին, ով մինչ այդ զբաղեցնում էր Ղրիմի զբոսաշրջության հարցերով ղեկավար Սերգեյ Ակսենովի խորհրդականի պաշտոնը: