Ադրբեջանում մայրը խեղդամահ է արել իր 2 երեխաներին և ինքնասպանության փորձ արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 4-ի երեկոյան Բաքվի Սաբունչինի շրջանում 27-ամյա Նասիբ Գուրբանովան խեղդամահ է արել իր փոքրահասակ երեխային ու ինքնասպանության փորձ ձեռնարկել, հայտնում է ANS Press-ը:

Գուրբանովան խեղդամահ է արել 3-ամյա Այանին ու 10-ամյա Այշանին, ինչից հետո դանակով հարվածներ է հասցրել ինքն իրեն` սրտի շրջանում:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են երկու փոքրիկների դին ու արնաքամ լինող մորը:

Գուրբանովան մինչ երեխաներին սպանելը գրություն է թողել:

«Ես հոգնել եմ նման կյանքից: Չեմ ցանկանում ապրել: Ինձ առաջնորդում է սատանան: Ես ոչ մեկին չեմ կարող վստահել իմ երեխաներին»,- գրել է կինը:

Այժմ վերջինիս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նրա ամուսինը՝ Ասիֆ Գուրբանովը շոկային վիճակում է գտնվում:




Լրահոս