Անգելա Մերկելն արհամարհել է Ալիևի հրավերն ու չի մեկնի Բաքու՝ Եվրոպական խաղերի բացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Tagesspiegel գերմանական թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Գերմանիայի առաջին դեմքերն ու կառավարության անդամները չեն այցելի Բաքվում առաջին Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա հունիսի 12-ին:

«Կանցլեր Անգելա Մերկելը Բաքու չի գնա: Բացի այդ, ՆԳ նախարար Թոմաս դե Մեզերը, ով սպորտի կուրատոր է, ևս հրաժարվել է Ադրբեջանի մայրաքաղաք այցելելուց: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ևս հունիսի 12-ին չի մեկնի Բաքու»,-գրում է թերթը:

Հոդվածի հեղինակ Կլաուդիա ֆոն Զալզեն Բաքվում չլինելու պատճառ է անվանում Ադրբեջանում բազմաթիվ քաղբանտարկյալների առկայությունը:




Լրահոս