Բնակարանների առքուվաճառքը նվազել է գրեթե 1/3-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում բնակարանների գները փոփոխության գրեթե չեն ենթարկվել: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալներից:

2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է բնակարանների և բնակելի տների առքուվաճառքի 3318 գործարք: Նշենք, որ այս ցուցանիշը 27.6%-ով պակաս է 2014-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Այս տարվա առաջին եռամսյակում Երևանում կնքվել է բնակարանների առքուվաճառքի 1493 գործարք, որը 34.5%-ով պակաս է  նախորդ տարվա ցուցանիշից։  2015 թվականի ապրիլին, 2015 թվականի մարտի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է 4.3 %-ով, իսկ 2014 թվականի ապրիլի համեմատ՝ 6.7 %-ով:

2015 թվականի ապրիլին Երևան քաղաքում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների 64.2 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2015 թվականի ապրիլին, 2015 թվականի մարտի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 1.7 %-ով, իսկ 2014 թվականի ապրիլի համեմատ՝ 29.4 %-ով:

1

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2015 թվականի ապրիլին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2015 թվականի մարտի համեմատ աճել են 0.02%-ով:




Լրահոս