
“Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ “Սեծն Տիգրան” աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ ինքն առկախել է կուսակցության հետ հարաբերությունները և արդեն 6 ամիս է` չի այցելում ,Հանրապետությանե գրասենյակ: Այվազյանը նշեց, որ ինքն այժմ զբաղված է ուսումնասիրություններ և ծրագրեր կազմելով.
“Երկրի ընդհանուր զարգացման մասին ենք ծրագրեր մշակում: Ինչ-որ այսօր կա կամ այն, ինչ այսօր առաջարկվում է, չի կարող դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք ունենք ու որոնց սպասում ենք: Ուսումնասիրում ենք արտագաղթի հետ կապված երևույթները և փնտրում ելքերը, թե ինչ պետք է արվի, որպեսզի այդ ամենի դեմն առնենք: Եվ միաժամանակ մշակում ենք քայլեր, թե ինչպես դուրս հանենք Հայաստանն այս վիճակից, որովհետև ընտրությունների միջոցով անհնար է իրավիճակ փոխել երկրում”: